Սփյուռքի ձայնը

Կարո Փայլանը Սանասարյան տան հարցը հնչեցրել է Թուրքիայի խորհրդարանում․ «Սփյուռքի ձայնը»

Սանասարյան տան հարցը հնչել է Թուրքիայի խորհրդարանում: Լիբանանահայ համայնքը ողջունում է հայազգի նորընտիր նախարարին: 1.Լուրեր սփյուռքահայ պարբերականներից։ 2.1915-1923թթ. Օսմանյան կասրության իրագործած ցեղասպանությունից հետո, 1941թ. Թուրքիայի կառավարությունը սկսեց իրականացնել ողջ մնացած փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի ունեցվածքի և նյութականի կործանման գործընթաց: «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանի անդրադարձը: 3.Ալավերդու բժշկական կենտրոնում մի քանի ամիս է բժշկական ծառայություններ են մատուցում սիրիահայ բժիշկները: Ի՞նչ ռազմավարություն է մշակել բժշկական կենտրոնը՝ սփյուռքահայ բժիշկների մասնագիտական հմտությունները կիրառելու և ներուժն օգտագործելու համար: Հարցազրույց բժշկական կենտրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Արփինե Ալավերդյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close