ԿարևորՀասարակություն
Բալային համակարգ․ 5 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից


ՀՀ ճանապարհային ոստիկանների կողմից հունվարի 1-29-ը հայտնաբերված ոչ սթափ վարորդներից 5-ը հրաժարվել են սթափության վիճակը ստուգելու նպատակով զննությունից։
Այս մասին տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Նրանք վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները խախտելու համար ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում երկու տարի ժամկետով։