ԿարևորՏնտեսական

2019–ին ՏԱՑ–ի աճն ամենաբարձրն է հաշվարկման ողջ ընթացքում

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը 2019 թվականի տարեկան կտրվածքով կազմել է 7.8%, որն ամենաբարձրն է այս ցուցանիշի հաշվարկման ողջ ընթացքում՝ սկսած 2011 թվականից:

Մասնավորապես՝

Արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 9%-ով,
Շինարարության ծավալն ավելացել է 4.6%-ով,
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 4.2%-ով,
Առևտրի շրջանառությունն ավելացել է 8.9%-ով,
Ծառայությունների ծավալն աճել է 15%-ով:
Ներմուծման աճը կազմել է 10.8%, իսկ արտահանման ծավալն ավելացել է 9.4%-ով:

Back to top button