Մտքի ուժը

Ինչպե՞ս են Հայաստանում ստեղծվում դեղերը․ «Մտքի ուժը»

Գիտնականները պնդում են՝ սա էլ է ստեղծագործական աշխատանք․ մտածում են, փորձարկումներ են անում, անքուն գիշերներ են անցկացնում, հարցնում են ավագ սերնդի գործընկերներին։ Ճիշտ այնպես, ինչպես աշխարհի դեղագործական ու գիտական լաբորատորիաներում․ սենյակի կենտրոնում սեղանն է, լվացարանը՝ տաք ու սառը ջրով, վակուումի կետերով, պարտադիր պայման են նաև քարշիչ պահարանն ու դիմակները։ Քիմիական լաբորատորիաները տիպային են, մշակված 19-րդ դարում Գերմանիայում։ Նույնն պատկերն է նաև դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի քիմիական լաբորատորիայում։ Արտադրության գծով կենտրոնի փոխտնօրեն Արմեն Հովհաննիսյանը խոստովանում է՝ աշխատանքի ընդունվելիս մեկ օր մտածել է՝ աշխատե՞լ այստեղ, թե ոչ, պատճառը թունավոր նյութերն են, դրանց արձակած հոտն ու վտանգավորության աստիճանը։ Մտածել ու որոշել է աշխատել։

Back to top button