Էկոսֆերա

Ամուլսարի հարցը չի լուծվելու որևէ սցենարով, քանի դեռ ճանապարհները փակ են. ՀՀ վարչապետ․ «Էկոսֆերա»

Վարչապետը խոսել է Ամուլսարի հանք տանող ճանապարհների բացման, Կավարտի հանքավայրի ռեկուլտիվացիայի աշխատանքների և Սյունիքի մարզում արևային ֆոտովոլտային կայանի կառուցման և բրիկետների արտադրություն հիմնելու ծրագրերի մասին։ Օրենսդրական սահմանափակումներ՝ Հայաստանում օզոնային շերտը քայքայող նյութերի կիրառման ոլորտում:
«Իրավական խնդիրներ կարող են լինել, որովհետև ենթադրում եմ՝ «Լիդիանը» արբիտրաժ կդիմի, և ես այսօր էլ եմ կոչ անում բացել ճանապարհը, և մեր սիրելի հայրենակիցների գործողությունները համարում եմ ոչ տրամաբանական, որովհետև իրենց պատճառով է, որ հարցը մտել է փակուղի և դուրս չի գալիս: Չի լուծվելու այդ հարցը որևէ սցենարով, քանի դեռ այդ ճանապարհը փակված է, չի լուծվելու: Այսինքն, ինքը նույն ստատուս քվոյի վրա մնալու է, ինչ-որ 2018 թ-ին, ոչ էն կողմ, ոչ էս կողմ»,-ասել է վարչապետը:

Back to top button