ԿարևորՀասարակություն

Փետրվարի 1-ից կդադարեցվի հ.49 երթուղու աշխատանքը

Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.49 երթուղին սպասարկող ընկերության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով փետրվարի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ.49 երթուղու աշխատանքը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:  

Նշված երթուղուց օգտվող քաղաքացիների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նապատակով ժամանակավորապես, փորձնական կարգով, երթուղին կսպասարկվի «Բասլենդ» ՍՊԸ-ին պատկանող «ՄԱՆ» մակնիշի (2 հատ) և «Մերսեդես Բենց» մակնիշի (1 հատ) ավտոբուսներով: Տարվում են նաև աշխատանքներ՝ առաջիկայում երթուղին համալրելու ուղղությամբ:

Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը սկզբնական շրջանում պատճառվող անհարմարությունների համար:

Ցուցադրել ավելի
Back to top button