ԿարևորՀասարակություն

«Սելֆի»-ն հայերեն բառ է. Փաշինյանը Միխայիլ Միշուստինին

Ալմաթիում վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, միասին լուսանկարվել են, որից հետո Փաշինյանն առաջարկել է նաև ինքնանկար անել:  ՌԴ վարչապետը հետաքրքրվել է, թե ինչպես հայերեն կհնչի «սելֆին», վարչապետը պատասխանել է.

«Սելֆի»-ն հենց հայերեն բառ է»:

Հանդիպման ընթացքում Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Միշուստինին վարչապետ ընտրվելու կապակցությամբ, հայտնել, որ ՀՀ և Ռուսաստանի միջև մշտապես կպահպանվեն ջերմ հարաբերությունները:

Նրա խոսքերով` դրանք լավ են զարգանում, մեծանում է ապրանքաշրջանառությունը: Փաշինյանը ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսական առաջընթացը: Միխայիլ Միշուստինն իր խոսքում անդրադարձել է վերջերս Հայաստան կատարած այցին, բարձր գնահատել «ՏՏ համաշխարհային համաժողովի» կազմակերպչական մակարդակը, նա ևս ներկայացրել է տնտեսական ցուցանիշները, ընդգծել, որ պետք է այս դրական միտումները պահպանել ու փնտրել նոր ուղղություններ:

Ցուցադրել ավելի
Back to top button