ԿարևորՀասարակություն

Նիկոլ Փաշինյանի նամակը սենատոր Պորտանտինոն փոխանցել է նահանգապետ Նյուսոմին

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնտոնի Ջ. Պորտանտինոն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նահանգապետ Գևին Նյուսոմին  փոխանցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակը, որով վերջինս Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է այցելել Հայաստան:  Այս մասին գրում է asbarez.com-ը:

«Ինձ համար մեծ պատիվ է վարչապետ Փաշինյանի անձնական հրավերը նահանգապետ Նյուսոմին փոխանցելու հնարավորությունը: Առաջին անգամ վարչապետի հետ հանդիպել եմ Երևանում՝ անցյալ տարի, Լոս Անջելեսում և ևս մեկ անգամ Նյու Յորքում: Նահանգապետի և վարչապետի միջև անկեղծ և ջերմ զրույցին հետևելն ու լսելն իմ պաշտոնավարման  ողջ ընթացքի կարևորագույն պահերից  մեկն է եղել: Այս կարևոր տնտեսական և պատմական իրադարձություններում առաջին  շարքում հայտնվելն արտոնություն է: Ես շատ շնորհակալ եմ նահանգապետ Նյուսոմին`Հայաստանի հետ մեր կապերը ամրապնդելու իր հանձնառության համար և հուսով եմ, որ նա մի օր ինձ պես կընդունի Հայաստան այցելելու առաջարկը », — ասել է սենատոր Պորտանտինոն:

Սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանն ու Գևին Նյուսոմը Նյու Յորքում հանդիպում են ունեցել, որի ընթացքում ստորագրվել է առևտրային պատմական հուշագիր Հայաստանի և Կալիֆորնիայի միջև:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button