Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ի՞նչ էին միմյանց գրում Կոմիտասն ու Չոպանյանը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
[email protected]

«Կոմիտասի հետ առաջին հանդիպման տպավորության տակ Արշակ Չոպանյանը գրում է երիտասարդ երաժշտի մասին իր անդրանիկ հոդվածը, որը «Կոմիտաս վարդապետը» վերտառությամբ տպագրվում է «Անահիտի»՝ 1901 թ. № 6-7-ում` «Դէմքեր» խորագրի ներքո, եւ որը, հեղինակի գնահատմամբ, իր ողջ կյանքի ընթացքում գրած ամենախանդավառ հոդվածներից էր:

Արվեստագիտության դոկտոր, երաժշտագետ Աննա Ասատրյանի հիշատակմամբ՝ մի քանի հանդիպումների ընթացքում Կոմիտասը Ա. Չոպանյանին է ներկայացնում իր մտքերն ու այն ծրագիրը, որը նպատակ ուներ իրագործելու: Ըստ նրա՝ գրականագետն արդեն վստահ է, որ Կոմիտասն «այն մարդն է, որ անհրաժեշտ էր որպէս զի հայ երաժշտութիւնը արմատապէս վերանորոգուի իր աղավաղումէն ու անկումէն եւ որպես զի ան ծանօթանայ եւրոպացի երաժշտագէտներուն եւ համաշխարհային երաժշտութեան մէջ սկսի գրաւել այն տեղը որուն արժանի է եւ զոր չունի դեռ»: «Զարմացնում են Ա. Չոպանյանի դիպուկ վերլուծություններն ու գնահատականները: Այսպես, նա խորաթափանցորեն կռահում է. «…այսպիսի ձեռնարկ մը լիովին ի գլուխ հանելու համար անհրաժեշտ են երկու պայմաններ՝ եւրոպական երաժշտագիտութեան հիմնական հմտութիւն եւ հայկական երաժշտութեան Հայաստանի հողին վրայ իսկ մանրախոյզ ուսումնասիրութիւն»: Եվ Կոմիտասը բավարարում էր այդ երկու պահանջներին: Բեռլինի կոնսերվատորիայի երիտասարդ ու խոստումնալից շրջանավարտը «Արեւելեան Հայաստանին բոլոր գիւղերը պտըտած էր՝ ամենէն հին անկիւններուն, ամենէն անշուք խորշերուն մէջ նախկին երգեցողութեան հետքերը փնտրելով, պիտի կարենայ այդ գործն ի կատար հանել ամբողջական ու անթերի ձեւով մը» :

1901 թ. դեկտեմբերի 29-ին Ամանորի իր շնորհավորական նամակում Կոմիտասը գրում է Ա. Չոպանյանին. «Սիրելի՛ բարեկամ,

Շնորհակալությամբ ստացած եմ Ձեր գիրը, որպէս եւ «Անահիտ»-ը, ուրախ եմ, որ ինձ քաջալերած էք, բայց վախնամ, սխալուած լինիք: Ստացայ նոյնպէս Ձեր Նարեկացու մասին արած ուսումնասիրութիւնը , քանի մի մանր նկատողութիւն պէտք է անեմ ձեզ մի այլ անգամ նամակաւս, երբ Ձեզ ղրկեմ իմ ժողովրդական երգերէն, որ տակաւին կուսումնասիրեմ մեծ զգուշութեամբ պ. Մանուկ Աբեղեանի հետ միատեղ:

Ձեզ միշտ յարգող Կոմիտաս Վարդապետ

Յ. Գ. Շնորհաւոր Նոր տարի եւ բարի կաղանդ»» :

Մանրամասները՝ այստեղ։

Ցուցադրել ավելի
Back to top button