ԿարևորՀասարակություն
Կորոնավիրուս. Առողջապահության նախարարը նոր տեղեկություն է հայտնել


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կորոնավիրուսի համաճարակը կանխարգելելուն ուղղված միջոցառումերը շարունակվում են։ Այդ մասին նրան տեղեկացրել է Շանհայից Հայաստան վերադարձած մեր հայրենակիցը։
«Քիչ առաջ, կառավարություն գնալիս ճանապարհին ինձ մոտեցավ Լևոն Հայրապետյանը, ով 3 օր առաջ էր վերադարձել Շանհայից՝ հատուկ հայտնելու, որ պատշաճ հսկողության տակ է մինչև հիվանդության ինկուբացիոն ժամանակաշրջանի ավարտը»,-գրել է նախարարը։
Թորոսյանին մեր հայրենակիցը հայտնել է, որ հիվանդությունը ծանր է ընթանում միայն ուղեկցող քրոնիկ հիվանդություններով և այլ ռիսկի խմբերում եղած մարդկանց մոտ։
Հետևեք պաշտոնական լրահոսին, խորհուրդ է տվել Արսեն Թորոսյանը։