

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը և Կիմմո Կիլջունենը հայտարարություն են տարածել Հայաստանում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Ներկայացնում ենք հայտարարության ոչ պաշտոնական թարգմանությունը․
«Մենք շատ անհանգստացած ենք Հայաստանի պետական երկու ինստիտուտների՝ Վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի նախագահության միջև լարվածության բարձր աստիճանով: Վերահսկողությունն ու հակակշիռներն անհրաժեշտ են ժողովրդավարական ցանկացած համակարգի համար: Դա ենթադրում է, որ իշխանության բոլոր թևերը պետք է գործեն օրենքի գերակայությամբ, իրենց գործում և խոսքում հարգեն անմեղության կանխավարկածի սկզբունքները:
Եթե նրանք չենք կարողանում փոխգործակցել այս սկզբունքների համապատասխան, նրանք ստորադասում և և վնասում են միմյանց: Դա է պատճառը, որ մենք մտահոգված ենք աննախադեպ մակարդակի հասած այս լարվածության երկրատև վնասով, որը կարող է ազդել դատական համակարգի վրա, ընդհանուր առմամբ, որի նկատմամբ վստահությունն առանց այդ էլ ցածր է:
Մինչև հիմա կառավարությունն ու խորհրդարանը հարգել են իրավիճակին հանգուցալուծում տալու իրավական ընթացակարգերը: Ավելին՝ իշխանությունները խնդրել էին նաև Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի մեխանիզմների առնչությամբ:
Ըստ Եվրոպական չափանիշների՝ Վենետիկի հանձնաժողովը ընդգծել էր, որ վաղ կենսաթոշակի անցումը պետք է տեղի ունենա խիստ կամավոր, և այս սկզբունքը պետք է դիտարկվի:
Որպես համազեկուցողներ՝ մենք ուշադիր մշտադիտարկում կանցկացնենք, որպեսզի Հայաստանի իշխանությունները շարունակեն գործել այս կերպ, եթե նույնիսկ այս մեխանիզմի նպատակը, որը միտված է «2015թ սահմանադրական փոփոխությունների ոգին պահպանելուն», տեղին է:
Մենք արդեն ընդգծել ենք, որ քաղաքական դերակատարները պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատական համակարգի նկատմամբ ճնշում:
Ի լրումն այս ամենի՝ մենք կոչ ենք անում բոլոր կողմերին թուլացնել լարվածությունը: Ի վերջո, այդ լարումները պետք է չստվերեն Հայաստանում բարեփոխումները, որոնցով հետաքրքրված է ԵԽԽՎ-ն, և որոնց մի մասն արդեն մեկնարկել է, մի մասն էլ նախատեսվում է իրականացնել»: