ԿարևորՀասարակություն

Գյումրին ավելի գրավիչ դարձնելու ծրագիր է մշակվել

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ևս 4 երկրների երիտասարդական կազմակերպությունների հետ եվրոպական միության Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացնում է «Երիտասարդների քաղաք`զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործում երիտասարդների դերի բարձրացում» խորագրով երկարաժամկետ ծրագիր:

Ծրագրի մեկնարկը տրված է, գյումրեցի երիտասարդներն էլ օրերս են վերադարձել Չեխիայից, Օլոմուց քաղաքում գործընկերների հետ առաջին առաջին աշխատանքային հանդիպումից։

«Գյումրին ինչպես դարձնել ավելի գրավիչ, իսկ զբոսանքն ու կեցությունն էլ ավելի հարմար արտասահմանցի զբոսաշրջիկների համար». Գյումրիի երիտասարդական կենտրոնի նոր նախաձեռնությունն է:  Եվրոպական միության Էրազմուս+ ծրագրի շրջանակներում Գյումրեցի երիտասարդները հունվարի 16-20-ը Չեխիայի Օլոմուց քաղաքում էին:

 Արթուր Նաջարյան Գյումրիի ԵՆԿ  ղեկավար — Նպատակ կա ծրագրի շրջանակներում, 5 տարբեր գործընկերների հետ մեկտեղ Խորվաթիա, Չեխիա, Ուկրաինա, Հայաստան, Վրաստան: Երկու ուղղություն ենք վերցրել , մեկը՝ հյուրասիրության և հյուրընկալության ծրագիրն է, որն իրականացվելու է Վրաստանում և հաջորդը՝ ուղեկցվող տուրերի կազմակերպումն է այստեղ:

Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Արթուր Նաջարյան ասում է սկզբնական փուլում յուրաքանչյուր երկրից 4 երիտասարդ կվերապատրաստվեն, այնուհետև յուրաքանչյուրն իր երկրում կվերապատրաստի 20 երիտասարդի՝ 16-23 տարեկան:

Արթուր Նաջարյան Գյումրիի ԵՆԿ  ղեկավար – Հիմնական թեման լինելու  է զբոսաշրջության հետ կապված ենթակառուցվածքների մասին գաղափար կազմելու և նաև բիզնես գաղափարներ առաջարկելու հետ կապված: Այնուհետև մեր պատանիները հնարավորություն կունենան Հայաստանում և Վրաստանում միջազգային փոխանակման ծրագրին մասնակցել:

Հաջորդ փուլում նախատեսվում է ուսումնական  այց՝ Խորվաթիա: Խորվաթիայի հաջողված փորձը սկսնակներին նոր գաղափարներ  կներշնչի ասում է Արթուր Նաջարյանը:

«Այնուհետև մեր պատանիները վերադառնալով՝ հնարավորություն կունենան բիզնես խորհրդատուի աջակցությամբ այստեղ մշակել իրենց բիզնես նախաձեռնությունները: Յուրաքանչյուր երկրում կֆինանսավորվի ծրագրային 2 գաղափար»,– ասում է Նաջարյանը:

Ծրագիրը կիրականացվի 2 տարում, այս ընթացքում կվերապատրաստվեն Հայաստանի, Վրաստանի, Չեխիայի, Խորվաթիայի և Ուկրաինայի 400 երիտասարդ, եվրոպական միության կողմից կֆինանսաֆորրվի ևս 10 երիտասարդական բիզնես գաղափար, արդյունքում՝ երիտասարդները կունենան բիզնես հմտություններ, զբոսաշրջիկներն էլ՝  մասնակից երկրների զբոսաշրջային գրավչությունը նորովի տեսնելու  հնարավորություն:  

Ցուցադրել ավելի
Back to top button