ԿարևորՏնտեսական

1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2019 թվականի արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

Հրապարակված տվյալների համաձայն` Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը նախորդ տարի պետական բյուջե է վճարել 57,05 մլրդ դրամ, ինչը 2018թ. համեմատ աճել է ՝ 35.1%-ով։ Նշենք, որ 2018թ.-ին «Գրանդ Տոբակոն»-ն վճարել է 42 մլրդ 222 մլն դրամ։

Երկրորդ տեղում «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ»-ն է, որն ընդհանուր առմամբ պետբյուջե է վճարել շուրջ 51 մլրդ 360 մլն դրամ։

Խոշոր հարկատուների ցուցակի երրորդ խոշոր հարկատու «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հաշվետու տարում վճարել է 43 մլրդ 644 մլն դրամի հարկ: Հիշեցնենք, որ 2017թ-ին ընկերությունը գլխավորում էր խոշոր հարկատուների ցանկը՝ 39 մլրդ 717 մլն  691,5 հազար դրամ վճարած հարկով:

Չորրորդ տեղում «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է, որը 2018թ-ին զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը)։ Ընկերությունը պետական բյուջե է 19 մլրդ 223 մլն դրամի  հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 13,08 մլրդ դրամի փոխարեն։

Առաջին հնգյակը եզրափակում է «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը՝  2019թ-ին պետական բյուջե վճարելով 16 մլրդ 441 մլն դրամի հարկ։

2019 թվականին իրենց հարկային պարտավորությունների կատարման արդյունքում Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև «Ֆլեշ» ընկերությունը, որը պետական բյուջե է վճարել 15 մլրդ 990 մլն դրամ։ Նշենք, որ 2018թ-ին ընկերությունը 10-րդ հորիզոնականում էր՝ վճարելով 12 մլրդ 248 մլն դրամ:

Յոթերորդ տեղում «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն ընկերությունն է, որ պետական բյուջե է վճարել 14,05 մլրդ դրամ հարկ։ 2018թ-ին ընկերությունը 4-րդն էր։

Ութերորդ հորիզոնականում հայտնվել է «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն  (13 մլրդ 700 մլն), «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունն էլ հայտնվել է 9-րդ հորիզոնականում՝ պետական բյուջե վճարելով 13,67 մլրդ դրամ  «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը (13 մլրդ 133 մլն դրամ):

Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Վեոն Արմենիա» ընկերությունը, ոչը 2019 թվականին պետական բյուջե է վճարել  12 մլրդ 238 մլն դրամ հարկ։

2019-ի հունվար-դեկտեմբերին 10 խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել մոտ 257 մլրդ դրամ հարկ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 23 մլրդ դրամով կամ շուրջ 10%-ով։

Ցուցադրել ավելի
Back to top button