ԿարևորՀասարակություն

Ֆրանսիան վավերացրել է Հայաստանի հետ ռեադմիսիայի համաձայնագիրը

Ֆրանսիան վավերացրեց Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև 2016թ. հոկտեմբերի 27-ին Փարիզում ստորագրված՝ «ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրի կիրարկող արձանագրությունը, հայտնում են ՀՀ միգրացիոն ծառայությունից: 

Հայաստանն այն վավերացրել է 2017 թվականի սեպտեմբերի 14-ին:

Արձանագրությունը սահմանում է ռեադմիսիոն գործընթացի տեխնիկական մանրամասները, ժամկետները, համագործակցության ձևաչափը։

Ցուցադրել ավելի
Back to top button