ԿարևորՀասարակություն

Ֆրանսիան ուղղակի պարտավոր է լինել Հայաստանի կողքին. Էմանուել Մակրոն

Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը Եվրոպայում վստահության և անվտանգության ճարտարապետության առաջընթացի խոչընդոտ է։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ՝ նշելով, որ Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունների շարունակման գլխավոր երաշխավորներից է: 

«Շփումներ են հաստատվել ղեկավարների միջև, և ես այստեղ ուղի եմ տեսնում»,-ասել է Մակրոնը:

«Ֆրանսիան ուղղակի պարտավոր է լինել Հայաստանի կողքին՝ հաշվի առնելով հազարամյա ազգի շատ երիտասարդ պետության ուժերով ստեղծված ժողովրդավարությունն ու այն հաջողությունները, որ հիմա գրանցվում են շնորհիվ վերջին հեղափոխության»,-ընդգծել է Ֆրանսիայի նախագահը: 

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հիշատակին:

Տես Նաև՝ Մենք մեծ պատմությունները կեղծիքի վրա չենք կառուցում. Էմանուել Մակրոն

Ցուցադրել ավելի
Back to top button