ԿարևորՀասարակություն

Շարունակում են հետամուտ լինել որդեգրված թափանցիկ գործելաոճին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ մեկնարկելու են 2020թ. վերանորոգման ենթակա ճանապարհահատվածների շինարարական աշխատանքներն իրականացնելու մրցույթները, որոնք անցկացվելու են էլեկտրոնային գնումների՝ Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով:

Նպատակ ունենալով բարձրացնել իրազեկվածությունը և ապահովել առավելագույն մասնակցայնություն ու մրցակցայնություն՝ նա հորդորում է շինարարական կազմակերպություններին ( այդ թվում՝ արտասահմանյան) հետևել գնումների գործընթացում առաջիկա նորություններին և բաց չթողնել հետաքրքրություն ներկայացնող մրցույթները:

Ցուցադրել ավելի
Back to top button