ԿարևորՀասարակություն

ՄԻԵԴ-ը ճանաչել է ադրբեջանական գերության մեջ մահացած Մանվել Սարիբեկյանի խախտված իրավունքները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է 2010-ին ադրբեջանական գերության մեջ մահացած՝ Թթուջուր գյուղի բնակիչ, 20-ամյա Մանվել Սարիբեկյանի բոլոր խախտված իրավունքները: Վճիռը հրապարակվել է քիչ առաջ:

ՄԻԵԴ-ը վճռել է, որ խախտվել է մարդու իրավունքների կոնվենցիայի երկրորդ հոդվածը, ըստ որի հարգանք չի ցուցաբերվել Մանվել Սարիբեկյանի մահվան փաստի և դրա հետաքննության գործընթացի նկատմամբ:

Սարիբեկյանի խոշտանգման փաստով դատարանն արձանագրել է նաև կոնվենցիայի երրորդ հոդվածի պահանջների խախտում: Եվրադատարանի վճռի համաձայն, ադրբեջանական կողմը եռամսյա ժամկետում պետք է վճարի 62 հազար եվրոյի փախհատուցում, որից 60 հազարը ոչ նյութական վնասի փոխատուցումն է, իսկ 2 հազարը՝ դատական ծախսերինը:

Ցուցադրել ավելի
Back to top button