Մենք մեծ պատմությունները կեղծիքի վրա չենք կառուցում. Էմանուել Մակրոն


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թուրք պատմաբան Թաներ Աքչամին ողջունել է Հայոց ցեղասպանությունը ժխտումը դատապարտելու համար՝ հայտնում է La Presse- ը:
«Դուք դատապարտեցիք ժխտումը», — Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ընթրիքի ժամանակ ասել է Մակրոնը «Սպանության հրամաններ» գրքի հեղինակին:
Ֆրանսիայի նախագահի կարծիքով, Թաներ Աքչամի գիրքը «Ակնհայտորեն կազմակերպված և կանխամտածված հանցավորության գիտական հաստատումն է»:
«Դուք բացահայտեցիք այն, ինչը ոմանք ցանկանում էին մոռացության մատնել՝ ցեղասպանության ժխտումը», — ասել է Մակրոնը: «Դա հիմնաքարն է թուրք քաղաքական առաջնորդների հետ քաղաքական բանավեճերում», — ավելացրել է նա:
«Մենք մեծ պատմությունները կեղծիքի, ռևիզիոնիզմի կամ ժխտողականության քաղաքականության վրա չենք կառուցում », — նշել է Ֆրանսիայի նախագահը՝ դատապարտելով ռազմավարությունը, որն ուղղված է Մերձավոր Արևելքում նոր էքսպանսիոնիզմին, հանցագործությունների ժխտմանը և ձգտմանը կրկին ձեռք բերել անցյալում ունեցած ուժը, անցյալ, որը հիմնականում մտացածին է:


Փարիզում երեկ ներկայացվել է թուրք պատմաբան Թաներ Աքչամի՝ Հայոց ցեղասպանության մասին «Սպանության հրամաններ» գրքի ֆրանսերեն տարբերակը:
Գրքի անգլերեն տարբերակը լույս էր տեսել 2018-ի փետրվարին: Այնուհետև 2019-ի ապրիլին հրատարակվել էր նաև դրա հայերեն տարբերակը: Աքչամը Փարիզում է որպես պատվավոր հյուր և հունվարի 29-ին մասնակցել է Ֆրանսիայի հայերի ամենամյա ընթրիքին, որին ներկա է եղել նաև երկրի նախագահ Էմանուել Մակրոնը: