ԿարևորՀասարակություն

Մենք մեծ պատմությունները կեղծիքի վրա չենք կառուցում. Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թուրք պատմաբան Թաներ Աքչամին ողջունել է Հայոց ցեղասպանությունը ժխտումը դատապարտելու համար՝ հայտնում է La Presse- ը:

«Դուք դատապարտեցիք ժխտումը», — Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի  (CCAF) ընթրիքի ժամանակ  ասել է Մակրոնը «Սպանության հրամաններ» գրքի հեղինակին:

Ֆրանսիայի նախագահի կարծիքով, Թաներ Աքչամի գիրքը «Ակնհայտորեն կազմակերպված  և կանխամտածված հանցավորության գիտական ​​հաստատումն է»:

«Դուք բացահայտեցիք այն, ինչը ոմանք ցանկանում էին մոռացության մատնել՝  ցեղասպանության ժխտումը», — ասել է Մակրոնը: «Դա հիմնաքարն է թուրք քաղաքական առաջնորդների հետ քաղաքական բանավեճերում», — ավելացրել է  նա:

«Մենք մեծ պատմությունները կեղծիքի, ռևիզիոնիզմի կամ ժխտողականության քաղաքականության վրա չենք կառուցում », — նշել է Ֆրանսիայի նախագահը՝  դատապարտելով ռազմավարությունը, որն ուղղված է Մերձավոր Արևելքում նոր էքսպանսիոնիզմին, հանցագործությունների ժխտմանը և ձգտմանը  կրկին ձեռք բերել անցյալում ունեցած  ուժը, անցյալ, որը հիմնականում մտացածին է:

Փարիզում երեկ ներկայացվել է թուրք պատմաբան Թաներ Աքչամի՝ Հայոց ցեղասպանության մասին «Սպանության հրամաններ» գրքի ֆրանսերեն տարբերակը:

Գրքի անգլերեն տարբերակը լույս էր տեսել 2018-ի փետրվարին: Այնուհետև 2019-ի ապրիլին հրատարակվել էր նաև դրա հայերեն տարբերակը: Աքչամը Փարիզում է որպես պատվավոր հյուր և հունվարի 29-ին մասնակցել է Ֆրանսիայի հայերի ամենամյա ընթրիքին, որին ներկա է եղել նաև երկրի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ցուցադրել ավելի
Back to top button