ԿարևորՀասարակություն

Հրշեջ ISUZU մակնիշի 9 ավտոբաքերն արդեն Լոռու մարզում են

Հունվարի 29-ին ԱԻՆ շարահրապարակում տեղի ունեցած Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը նվիրաբերված 22 հրշեջ ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունից ժամեր անց թվով 9 հրշեջ ISUZU մակնիշի ավտոբաքերն արդեն եղել են Լոռու մարզում:

Հանդիսավոր ցուցադությունը կազմակերպվել է Վանաձորի Հայքի հրապարակում: Մարզի ղեկավարը, ժամանելով Երևանից, դիմավորել է մեքենաների մուտքը մարզկենտրոն:

Լոռու մարզային փրկարարական վարչության պատասխանատու աշխատակիցների ներկայացմամբ, Անդրեյ Ղուկասյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ ծանոթացել են մեքենաների հնարավորություններին: Անդրեյ Ղուկասյանը շնորհավորել է նոր գույքի ձեռքբերման կապակցությամբ՝ նշելով, որ շնորհիվ նոր ու ժամանակակից հրշեջ մեքենաների փրկարարները հնարավորություն կունենան առավել օպերատիվ ու արդյունավետ արձագանքել մարզի տարածքում գրանցվող արտակարգ դեպքերին ու պատահարներին: Մեքենաները համամասնորեն կբաշխվեն մարզում տեղակայված բոլոր հրշեջ փրկարարական ջոկատների միջև:
Նախորդ տարի, նույն ծրագրի շրջանակներում մարզին էր նվիրաբերվել 5 հրշեջ մեքենա և մեկ ավտոսանդուղք:

Ցուցադրել ավելի
Back to top button