ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուս․ տեսանյութ Չինաստանից

Պաշտոնապես Չինաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների թիվը մոտ 400 է, ոչ պաշտոնապես ՝ ավելի շատ։

«Ռադիոլուրի» հետ զրույցում Չինաստանում արդեն մեկ տարուց ավելի գտնվող անգլերենի ուսուցչուհի Էմմա Պետրոսյանը նշեց, որ երկրում բնակվող, սովորող և աշխատող  հայերը շփվում են ընդհանուր խմբում, և միայն  դրանում օգտատերերի թիվը 500–ից ավելի է։

Էմմա Պետրոսյանը՝ Չինաստանից

Էմման ապրում  և աշխատում է Տյանցզին քաղաքում, որը երկրի տնտեսական գլխավոր կենտրոններից է, երկաթուղային և օդային տրանսպորտի խոշոր հանգույց։  Նա մեզ փոխանցեց, որ Տյանցզինում այս պահին իրավիճակը վարակի տարածման առաջին օրերի համեմատ հանգիստ է, քաղաքում խուճապ այս պահին չկա։

«Մեր քաղաքում կորոնավիրուսով վարակման 20 դեպք է գրանցվել մահ չի եղել։ Առաջին օրերին մարդիկ խուճապի մեջ էին, դիմակները, ջերմաչափերը դեղատներում ու օնլայն խանութներում անմիջապես սպառվեցին։  Մարդիկ տանից դուրս են գալիս միայն դիմակով, ես նույնպես, դիմակով և ըստ ահնրաժեշտության։ Հիմա ուզում եմ պրոֆիլակտիկայի համար մի ջերմաչափ գնել,  պարբերաբար ստուգել ջերմությունս ապահովության համար, բայց չի ստացվում։  Քաղաքում դասերը հետաձգված են, ուսումնական հաստատությունները, հասարակական վայրերը՝ փակ։ Հիմնականում բոլոր շենքերի մոտ մարդկանց ելումուտը ստուգող սոցիալական աշխատակիցներ կան, նույնը սուպերմարկենտների և խոշոր առևտրի կենտրոնների մոտ․ ստուգում են ջերմությունը։ Մետրոն գործում է, այնտեղ նույնպես հսկողություն է իրականացվում, բայց  վերգետնյա տրանսպորտը չի գործում»,– պատմեց Էմման։

Նա հայտնեց նաև, որ Չինաստանի  տարբեր նահանգներում և քաղաքներում բնակվող հայերը  մշտական կապի մեջ են միմյանց հետ։ Մի մասը վերադարձել է Հայաստան՝ այդ թվում՝  Տյանցզին քաղաքից։

«Շատերը վերադարձել են, շատերը ինձ պես որոշել են մնալ։ Դեսպանատնից մեզ հետ կապ են հաստատել,  հայերի խմբում տեղեկություն են տեղադրել, անձնական տվյալներ խնդրել բոլորից՝  հասցե, հեռախոսահամար պարբերաբար կապի մեջ ենք, ցուցումներ չեն տրվել։ Խմբում շատերը գրում էին, թե ինչու տարհանում չեն կազմակերպում, ինչպես այլ երկների դեպքում է, բայց կարծում եմ ՝ նման խնդիրը չկա, ով ուզում է տոմս գնում, վերադառնում է»,– ասաց Էմմա Պետրոսյանը։

Էմմա Պետրոսյանը «Ռադիոլուրին» է փոխանցել նաեւ տեսանյութեր Տյանցզին քաղաքից։

Չինաստանում նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների քանակն ավելացել Է՝ հասնելով մինչեւ Է 7711, մահվան դեպքերի թիվը հասել Է 170-ի:

Միայն հունվարի 29-ին Չինաստանում հաջողվել Է հայտնաբերել կորոնավիրուսով վարակման 1737 նոր դեպք եւ 38 մահաբեր վախճան:

Հունվարի 29-ի երեկոյի դրությամբ առնվազն 162 մարդ Է մահացել Հուբեյի նահանգում: Հունվարի 30-ին ՉԺՀ-ում հիվանդանալու ենթադրյալ դեպքերի թիվը հասել Է 12 167-ի: Առնվազն 88 693 մարդ սերտ շփում Է ունեցել վարակվածների հետ, նրանցից 81 947-ը գտնվում են բժշկական հսկողության ներքո:

Ցուցադրել ավելի
Back to top button