ԿարևորՀասարակություն

«Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության ծառայությունը հորդորում է արգելված առարկաներ չտեղափոխել

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից 2019 թվականի ընթացքում հայտնաբերվել է 1 զենք, 111 փամփուշտ, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում գտնվել է 1824 իր, որի մեջ եղել են մոտ 28.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, թանկարժեք և կիսաթանկարժեք զարդեր, փաստաթղթեր և այլ անձնական իրեր, կանխվել է գողության 3 դեպք:

 «Մեր ուղևորներին հորդորում ենք առավել ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ, զերծ մնալ արգելված առարկաներ կամ նյութեր տեղափոխելու փորձերից և մյուս ուղևորների համար խնդիրներ առաջացնելուց»,- ասված է օդանավակայանի տարածած հողորդագրությունում:

Back to top button