ԿարևորՀասարակություն

Բադասյանը մեկնաբանել է Արփինե Հովհաննիսյանին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում չընդգրկելը

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չի հերքել, որ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում չընտրվելը քաղաքական որոշում է:

«Հանձնաժողովում ընդգրկված անձինք չունեն քաղաքական պատկանելություն»,- ասել է Բադասյանը լրագրողներին, միաժամանակ նշել է, որ  ի գիտություն է ընդունել, որ Հովհաննիսյանն անկեղծ մղումներով է ուզում օգնել, և այդ օգնությունից չեն հրաժարվի։

Արդարադատության նախարարության կողմից ընտրված թեկնածուներն են՝ իրավաբան-գիտնականներ՝ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը և Տիգրան Մարկոսյանը, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` Կարեն Զադոյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` Դանիել Իոաննիսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button