ԿարևորՀասարակություն

Passenger.am-ի ներկայացուցիչն այսօր կպարզաբանի Միլան-Երևան չվերթի հետ կապված իրավիճակը

Passenger.am-ի համահիմնադիր Գուրգեն Ղազարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով կպատասխանի հունվարի 28-ի Միլան-Երևան ուղղությամբ չվերթի իրականացման ընթացքում պատահած միջադեպի վերաբերյալ հարցերին, ինչպես նաև կպարզաբանի իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում է Passenger. am-ի ֆեյսբուքյան էջը:

Հարցեր կարելի է հղել ինչպես հրապարակման մեկնաբանություններում, այնպես էլ ուղիղ եթերի ժամանակ։

Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղևորների մերժել էին ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։

«Իրավիճակը տեղի է ունեցել չվերթի ոչ պատշաճ և վատ կազմակերպված լինելու պատճառով»,- նշված է Passenger. am-ի երեկ տարածած հայտարարությունում։

Passenger.am-ը տեղեկացնում է, որ ըստ ԵՄ 261/2004 կարգավորման այս պարագայում ևս ավիաընկերությունը պարտավոր էր ուղևորներին տրամադրել այլընտրանքային թռիչք դեպի նախնական ամրագրված նշանակման կետ, հոգալ ուղևորների ըմպելիքի/սննդի (եթե հետաձգումը տևում ավելի քան 2 ժամ) և կացության (եթե հետաձգումը տևում է ավելի քան 5 գիշերային ժամ) հարցերը։

«Խորհուրդ ենք տալիս պահել Ձեր ճամփորդության հետ կապված ցանկացած ապացույց: Ենթադրյալ իրավախախտ ավիափոխադրողից փոխհատուցում ստանալու համար վերադառնալուն պես առաջարկում ենք լրացնել հայտը www.passenger.am կայքում»,- ասված է հայտարարությունում։

Ցուցադրել ավելի
Back to top button