ԿարևորՀասարակություն

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Գյումրի հատվածում իրականացվում են փոսալցման աշխատանքներ

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Գյումրի հատվածում‚ կապալառու կազմակերպությունը՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը‚ իրականացնում է փոսալցման աշխատանքներ՝ ճանապարհի անցանելիությունը բարելավելու համար։ Մինչև ձմեռային սեզոնի ավարտը կապալառուն ճանապարհահատվածի ինտենսիվ սպասարկում է կատարում՝ ճանապարհը մաքրում է աղբից‚ տեղումների դեպքում իրականացնում է ձնից մաքրման‚ աղով‚ ավազով մշակման աշխատանքներ‚ կատարում փոսալցում։

Տրանշ-3-ում կապալառուն օրերս 18 կետերում տեղադրել է նաև ճանապարհային անհարթությունների մասին զգուշացնող‚ ինչպես նաև՝ 22 հատ հետիոտնային անցման նշաններ։

Ճանապարհահատվածներում‚ որտեղ կատարվում են շինարարական աշխատանքներ‚ նշանները տեղադրվում են ըստ Ժամանակավոր երթևեկության կազմակերպման պլանի՝ համաձայնեցնելով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ։

Back to top button