ԿարևորՀասարակություն

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին. քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցել է ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Back to top button