ԿարևորՀասարակություն

Ջերմաստիճանը կսկսի բարձրանալ և՛ Երևանում, և՛ մարզերում

Այսօր և վաղը, ինչպես նաև փետրվարի 2-ին Հայաստանի Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Ըստ ԱԻՆ հաղորդագրության` օդի ջերմաստիճանը հունվարի 29-31-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևանում հունվարի 29-30-ը և փետրվարի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին սպասվում են տեղումներ: Ջերմաստիճանը մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կլինի +5–ից +7, իսկ գիշերը կնվազի` -1–ից մինչև -3 աստիճան։

Back to top button