ԿարևորՀասարակություն
Պիտանիության ժամկետն անցած 208 ձու և առանց մակնշման կրկնակի սառեցված 4 հավ՝ Գյումրիի դպրոցում


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները Շիրակի մարզի հանրակրթական հաստատություններում անցկացվող վերահսկողական միջոցառումների շրջանակներում դիտարկում են իրականացրել Գյումրի քաղաքի Պարույր Սևակի անվան թիվ 18 հիմնական դպրոցի խոհանոցում: Արդյունքում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած 208 ձու և առանց հայերեն մակնշման կրկնակի սառեցված 4 հավ:


Խախտումներով սննդամթերքը տեղում ոչնչացվել է: