ԿարևորՀասարակություն

ՀՀ ԱԳՆ-ն և Քաղավիացիայի կոմիտեն զբաղվում են Միլան-Երևան չվերթը բաց թողած ուղևորների հարցով

Հունվարի 28-ին Միլան-Երևան FR4456 չվերթի ընթացքում առաջացած խնդիրների արդյունքում մի խումբ քաղաքացիներ չեն մասնակցել թռիչքին, ինչի արդյունքում մնացել են Միլանի օդանավակայանում։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը տեղեկացնում է, որ Իտալիայում ՀՀ դեսպանությունը արդեն կապի մեջ է օդանավակայանի հետ, պարզելու միջադեպի մանրամասները:

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ևս հայտնում է, որ տեղյակ է խնդրից և կապ է հաստատել Ռայանէյր ավիաընկերության ղեկավարության հետ։


Քաղավիացիայի կոմիտեն հայտնում է նաև, որ քաղաքացիները իրենց իրավունքների մասին հստակ տեղեկություն կարող են գտնել ԵՄ կանոնադրության փաստաթղթից՝ հատուկ ուշադրություն դարձնելով 1-9-ը հոդվածներին:

Ցուցադրել ավելի
Back to top button