Հասարակություն
Հետազոտական հնարավորություններ՝ Բերքլիի Համալսարանում

Կենսաբանություն, կենսատեխնոլոգիա եւ գիտություն ուղղություններով Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանում կազմակերպվում է «Amgen Scholars» ծրագիրը: Ծրագրի նպատակն է ընդլայնել հետազոտական հնարավորություններն այն ուսանողների համար, որոնք ցանկանում են գիտական գործունեություն ծավալել:
Այս ծրագիրն ուսանողներին տալիս է հետազոտական փորձ եւ մեծացնում մասնագիտական մրցունակությունը: Բացի այդ՝ խրախուսում է գիտական աստիճան ձեռք բերելուն ուղղված հետագա քայլերը: Դիմումների վերջնաժամկետը փետրվարի 3-ն է:
Մանրամասները՝ այստեղ: