ԿարևորՄտքերի խաչմերուկ

Կորոնավիրուսը եւ Հայաստանի պարենային անվտանգությունը

Սրընթաց փոփոխվող աշխարհն իր հետ բերում է նոր մարտահրավերներ նաև պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից։ Հայաստանի պես փոքր ու բարդ տարածաշրջանում գտնվող երկրի համար դա լրջագույն խնդիր է։

Վերջին ամենաթարմ մարտահրավերը աշխարհի ու նաև Հայաստանի  համար Չինաստանում բռնկված ու տարածվող նոր վարակն է՝ կորոնավիրուսը։ 

«Համաճարակի պատճառով արգելվեց Չինաստանից Հայաստան սննդամթերքի ներկրումը։ Հայաստանը, այսպես թե այնպես, սննդամթերքի տեսանկյունից Չինաստանից մեծ կախում չունի, բայց հնարավոր է, որ այդ համաճարակը տարածվի նաև այլ երկրների վրա,  այդ թվում այնպիսի, որոնցից մենք  պարենամթերքի տեսանկյունից կախվածության մեջ ենք»,– նշում է «Հայացք Գյումրիից» հաղորդաշարի հեղինակ Կարեն Ավագյանը։ Նա հենց պարենային անվտանգության տեսանկյունից է դիտարկում Հայաստանի համար հնարավոր ռիսկերը։

Տնտեսագետի խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը ևս սահմանակից է Չինաստանին, իսկ  մենք ՌԴ–ից մեծ ծավալի սնունդ ենք ներկրում։ «Հենց այսօրվանից պետք է մտածել պաշարների դիվերսիֆիկացման, ինչպես նաև լրացուցիչ պաշարներ ստեղծելու մասին․ անկանխատեսելի իրավիճակներում միջազգային շուկայում պարենային ապրանքների գները կարող են միանգամից բարձրանալ»,– ասում է Կարեն Ավագյանը։

Տնտեսագետը նաև հորդորում է ուշադրություն դարձնել ջրամբարներում ջրի պաշարներին։ Ըստ նրա` շատ կարեւոր է ամբարել ջրի մեծ ծավալներ։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close