ԿարևորՀասարակություն

Երկու չինացի Հայաստանում գտնվում է բժիշկների հսկողության տակ

Հայաստանում ազգությամբ երկու չինացի այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը՝ նշելով, որ  հիվանդներից մեկը 37 աստիճան ջերմություն ունի, մյուսը՝ չունի, բայց գտնվում է բժիշկների հսկողության տակ։

«Ռենտգեն հետազոտություն է իրկանացվել, արդյունքները պարզ կլինեն շուտով»,– ասել է ԱՆ ներկայացուցիչը։ Թորոսյանը խոսքով՝ հիվանդները մեկուսացված են։

«Խնդիրը բարդանում է, քանի որ ցուրտ է, գրիպի սեզոն է և հնարավոր է, որ ունենան շնչառական վարակ»,– ասել է մասնագետը։

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը հիշեցրել է, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի  համատեղ քննարկման արդյունքում որոշում է կայացվել հունվարի 26-ից արգելել կենդանական ծագման մթերքի և ծովամթերքների մուտքը Հայաստան։

Ըստ Նանուշյանի Արտաքին գործերի նախարարության և զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ մշակվել է հուշաթերթ, որը տրամադրվում է տուրիստական գործակալություններին, որ իրենք տեղյակ լինեն, եթե որոշակի խմբեր այցելել են, և ախտանիշներ լինեն, տեղեկացնեն իրենց։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Չինաստանում արձանագրվել կորոնավիրուսի 4537 հաստատված դեպք՝ 106-ը մահվան դեպքով։ Իսկ Չինաստանի առողջապահության հարցերի պետական հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ արձանագրվել է 5997 հաստատված դեպք, որից 132-ը մահվան ելքով է։

Դեպքերի մեծամասնությունը գրանցվել է Չինաստանում, սակայն դեպքեր են գրանցվել նաև Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Կորեայում, Թաիլանդում։

Ցուցադրել ավելի
Back to top button