ԼուրերԿարևորՄտքերի խաչմերուկ

Խաղաղությունը ժամանակի հարց է․ Արտակ Չիբուխչյան

21–րդ դարում ենոքավանցի Արտակ Չիբուխչյանը փակ սահմաններ չի տեսնում։

«Եկել հասել ենք 21–րդ դար ու համարում ենք, որ պետք է լինեն սահմաններ, որոնք մեզ կաշկանդում են, բայց միեւնույն ժամանակ ուրախանում ենք երբ լսում ենք ՀՀ արտգործնախարարությունից, որ այս մի երկրի հետ էլ կարող ենք առանց վիզայի  փոխայցելություններ ունենանք», –  ասում է Չիբուխչյանը։

Ըստ նրա՝ եթե կողմերն ուզում են, որ խաղաղության կնքվի, ապա խաղաղությունը կնքվելու է, դա ժամանակի հարց է։

«Բանակը պետք է ունենա դիրք բանակցային գործընթացում, բանակը մեզ պետք է, որպեսզի ունենանք զարգացող տնտեսություն։ Որքան հզոր եղավ բանակը, այնքան մեզ հետ ավելի լուրջ են հաշվի նստելու»։

Ազգ–բանակ հայեցակարգի շրջանակներում նա առաջարկում է զենք կրելու իրավունք տալ ՀՀ քաղաքացիներին։ «Չէ՞ որ 90–ականներին կռվում էինք անգամ ոչ օրինական զենքերով», – նշում է նա։

Back to top button