ԿարևորՀասարակություն

Չինաստանում գտնվող հայաստանցին՝ կորոնավիրուսի մասին

Ելնելով կորոնավիրուսի հետ կապված  ներկա իրավիճակից` Հայաստանի ԱԳՆ-ն հորդորել է ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ Չինաստան այցելություններից՝ բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի։

Սակայան Չինաստանում այս պահին գտնվում են ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ՝ որտեղ նրանցից մի մասը ապրում է, մյուսները սովորում կամ աշխատանքային գործունեություն  ծավալում։  

Ռուզաննա Ավետիսյանը աշխատանքի բերումով է Չինաստանում։ Նա «Ռադիոլուրին» փոխանցեց, որ այս պահին այդ երկրում գտնվող մեր քաղաքացիները շփվում են սոցիալական ցանցերում գործող հայկական խմբերի միջոցով, և դրանցում հիմնականում մտահոգություններ են հնչում մանկահասակ երեխաներ ունեցող մեր քաղաքացիների կողմից։ Բայց այդ խմբերում վարակված հայերի մասին որևէ տեղեկություն չկա։

«Խմբեր կան, բոլորը զրուցում են իրար հետ, որևէ վարակված հայի մասին խոսակցություն չկա»,- ասաց Ռուզաննա Ավետիսյանը։

Մեր հայրենակցուհին այս պահին գտնվում է կորոնավիրուսի վարակի կենտրոն հանդիսացող Հուբեյ նահանգից բավականին հեռու՝ երկրի հյուսիսա-արևելյան հատվածում։ Ձիլին նահանգի վարչական կենտրոն Չանգչուն քաղաքում նա անգլերեն է դասավանգում տեղի երկու համալսարաններում։  Չանգչունը երկաթուղային խոշոր հանգույց է, քաղաքին ծառայում է Լոնգջիա միջազգային օդանավակայանը։

Մեր հայրենակցուհին փոխանցեց, որ այդ շրջանում կարանտին չկա, քաղաքն ապրում է իր բնականոն կյանքով։

Ցուցադրել ավելի
Back to top button