ԿարևորՀասարակություն
Ոստիկանությունը բերման է ենթարկել Նարեկ Մալյանին ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով

15։01
Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Նարեկ Մալյանին: Տեղեկատվությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: Հաղորդագրությունը հրապարակվել է ՀՀ ոստիկանության «Ֆեյսբուք»-ի էջում: «Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով»,-ասված է հաղորդագրությունում:
14:24
Իրավապահները բերման են ենթարկել ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին: Այդ մասին տեսանյութ է տարածել ֆեյսբուքի իր էջում ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը: