ԿարևորՀասարակություն

Մարտի դաշտում ծնված երգերը

«Երազ իմ երկիր հայրենի»-ից մինչեւ «Հայեր միացեք ». երգը զինվորների  լավագույն ուղեկիցն է եղել  մարտի դաշտում։  Երգով կռվի գնացող ժողովրդի համար դրանք օդ ու ջրի պես կարևոր են եղել։  

1988  թ–ին մայիսի 17 այս երգ առաջին անգամ հնչեց   Ազատություն հրապարակում։ Հետո արդեն  ամենուրեք՝  մարտի դաշտում,  զորամասերում մարտական դիրքերում, Երևանում անցկացվող միտինգների ժամանակ։ Երգը արդեն 30  տարվա պատմություն ունի ։  Երգի հեղինակ մասնագիտությամբ շինարար–ինժեներ  գուսան Հայկազունին  պատմեց, որ երբևէ չէր մտածել երգ գրելու մասին ։

Բայց  համազգային զարթոնքի տարիները , նպաստեցին որ ծնվեց երգ գրելու կարողությունը։

«Մի օր   արցախյան  շարժման  ընկերներիս  ասացի, որ  մի երգ եմ գրելու, որ ողջ հայությունը երգի»: Իհարկե  սկզբում  նրանք ծիծաղեցին  ասելով,  որ դու լավ ճառ կասես ,բայց   երգը  ծնվեց

«Խոսքը Հայեր Միացեք երգի մասին է»։ Հաջորդը երգը, որ ծնվեց Գետաշենն էր։

Այս երգը շատ հետաքրքիր պատմություն ունի։ 1992թ.-ի Շահումյանի գաղթի  ժամանակ  հայկական ջոկատներից մեկը` Արամայիս Մկրտչյանի հրամանատարությամբ, դիրքեր է  գրավում   Շահումյանի և Մարտակերտի անտառներում` ապահովելու անվտանգ գաղթը: Զինվորները գալիս հրամանատարին ասում են, որ անտառներում հայ երեխաների ձայներ են լսվում, սակայն ոչ ոք զինվորների արձագանքներին   չի պատասխանում:

Հրամանատարը շարում է ամբողջ գունդը և պատվիրում  երգել «Գետաշեն» երգը:  «Ջոկատը երգում է Գետաշենը, և թփուտների միջից 80 տարեկան ծերունի է դուրս գալիս մի  փողանի հրացանով`  հետևից 43 որբ երեխաներ, որոնց հասցնում են Ստեփանակերտ»։

Չկար մի ջոկատ որը երգ ու պարով և հաղթանակը գովերգելով չգնար մարտի դաշտ։  Օրինակ այս երգը՝ Պատերազմ ենք գնում բարով գնացեք»։  Երբ  զոհվեց Դուշման Վարդանը ծնվեց այս երգը ու չնայած ոչ պաշտոնապես  բայց կնքվեց արցախյան ազատամարտի օրհներգ։

90 –ականներին  դրանք միավորվելու ու կամավորագրվելու կոչ էին, իսկ հիմա արդեն  ձոն կայացած բանակին։  1994 թ–ին զինադադարից հետո ուղիղ 28 տարի առաջ․  «Երազ  իմ երկիր  հայրենի»  երգը դարձավ  Հայոց բանակի պաշտոնական հիմնը։

Զինված  ուժերի  28 տարիների ընթացքում   բանակի ու զինվորի մասին երգեր շատ ծնվեցին։ Երգեր գրվում են նաև այսօր։ Բայց 2016 թ-ի ապրիլյան պատերազմից հետո ծնվեց  այս երգը, որը   դարձավ մի աղոթքի պես մի բան։  Երգն այսօր  կատարում են շատերը՝ երգի հեղինակ Արթուր Գրիգորյանից մինչև զինվորական նվագախումբ։ Խոսքը «Կյանք ու կռիվ» ֆիլմի երգի մասին է։

Ցուցադրել ավելի
Back to top button