ԿարևորՀասարակություն

Հայոց բանակի 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ՝ Սյունիքում

Կապանի համայնքապետարանը ներկայացրել է Հայոց բանակի 28-րդ տարեդարձին նվիրված՝ հունվարի 28-ին Կապան համայնքում նախատեսվող միջոցառումների ծրագիրը

Ժամը 9։50- Հավաք Գարեգին Նժդեհի անվան հրապարակում։
Ժամը 10։00- Միտինգ Գարեգին Նժդեհի անվան հրապարակում Կապանի N զորամասի մասնակցությամբ
Ժամը 11։15 – Ծաղկադրում և հարգանքի տուրք Բաղաբուրջի հուշահամալիրում։
Ժամը 12։00 – Սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցադրություն մշակույթի կենտրոնի հարակից տարածքում։
Ժամը 12։30- Տոնական համերգ Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում՝ նվիրված Հայոց բանակի 28-րդ տարեդարձին:

Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ տոնական միջոցառումներ կանցկացվեն նաև Գորիս համայնքում:

ժամը 13. 00 — Կմատուցվի Պատարագ՝ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
Ժամը 13.30 — Ռազմական ուսումնական կետերի բացազատում՝ ռազմական տեխնիկայի, զենք-զինամթերքի ցուցադրության կազմակերպում Գր.Տաթևացու անվան հրապարակում
Ժամը 14.00 — Այցելություն Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, ծաղկեդրման արարողություն,
ժամը 15.00 — Համերգային ծրագիր՝ Գորիսի Վ.Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի մեծ դահլիճում

Ցուցադրել ավելի
Back to top button