ԿարևորՀասարակություն

Շքերթ եւ տոնական համերգ՝ նվիրված Բանակի օրվան

Հունվարի 28-ին՝ ՀՀ Զինված Ուժերի կազմավորման օրվա կապակցությամբ, «Արմենիան Արմ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հրավիրել է ՀՀ քաղաքացիներին Կենտրոն վարչական շրջան՝ մասնակելու տոնական միջոցառումներին։

Կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասված է․

«Սիրելի′ հայրենակիցներ, «Արմենիան Արմ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ ս/թ հունվարի 28-ին՝ ժամը 15։00-ին, հրավիրում է բոլորին Ազատության հրապարակ՝ ներկա և մասնակիցը լինելու ՀՀ Զինված ուժերի կազմավորման 28-ամյակին նվիրված տոնական շքերթին, 15։30–ին՝ Հյուսիսային պողոտա՝ տոնական համերգային ծրագրին, իսկ 17։30–ին Ազատության հրապարակում եզրափակիչ գալա համերգին, որը կավարտվի Հայաստանի լավագույն դիջեյների ելույթներով։ Սպասվում է առանց տեղումների եղանակ, շատ անակնկալներ և առավել քան լավ տրամադրություն»։

Ֆեյսբուքի իր էջում տոնական միջոցառումներին մասնակցելու կոչ է արել նաեւ դերասան Մկրտիչ Արզումանյանը։

Back to top button