ԿարևորՔաղաքական

ԵԽԽՎ-ի նոր նախագահ Է ընտրվել Հենրիկ Դայմսը

Ստրասբուրգում այսօր մեկնարկել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Հերթական նիստերի օրակարգում են Խորհրդարանական վեհաժողովի նախագահի ընտրությունը, Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ ծավալուն զեկույցը, Լիբիայում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին վերաբերող, ինչպես նաև լրատվամիջոցների ազատությանն ու լրագրողների անվտանգությանն առնչվող քննարկումներ։

Նստաշրջանի առաջին օրը ՝ հունվարի 27-ին, տեղի է ունեցել նաև «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» խմբակցության (ALDE) նախագահի և փոխնախագահների ընտրությունը։

Լիբերալների ու դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի (ALDE) քաղաքական խմբի ներկայացուցիչ բելգիացի սենատոր Հենրիկ Դայմսը (Hendrik Daems)։ ընտրվել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահի պաշտոնում:

ԵԽԽՎ-ում Բելգիայի պատվիրակությունը գլխավորող քաղաքական գործիչն այդ պաշտոնի միակ թեկնածուն էր:

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանն ընտրվել է ԵԱԺԴ խմբակցության փոխնախագահ։

Back to top button