ԿարևորՀասարակություն

Վթարված ուղղաթիռի օդաչուն, որում նաև Կոբի Բրայանտն էր, Արա Զոբայանն է

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգում վթարի ենթարկված ուղղաթիռի օդաչուն, որի հետևանքով զոհվել է ինը մարդ, այդ թվում նաև բասկետբոլի լեգենդ Կոբի Բրայանտը, Արա Զոբայանն է, հայտնում է The Sun- ը:

KTLA- ի լրագրող Չիրեստինա Պաքսկուչին Twitter- ում գրել է, որ ընկերներն են ճանաչել Արա Զոբայանի մարմինը:

Ավելի վաղ լրատվանիջոցները տեղեկացրել էին, որ 41-ամյա լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը զոհվել է ուղղաթիռի վթարի հետևանքով: Նրա հետ միասին մահացել են նրա 13-ամյա դուստրը և ուղղաթիռում գտնվող ևս 7 մարդ:

Ուղղաթիռը վթարի է ենթարկվել Լոս Անջելեսի մերձակայքում:

Ցուցադրել ավելի
Back to top button