ԿարևորՀասարակություն

Որ ոլորտներում են ակտիվ հայ գիտնականները

Աշխարհը գնացել է գիտական հոդվածները չափելու ճանապարհով։ Հայաստանը վերջին երկրներից է, որ սկսել է հասկանալ գիտաչափության անհրաժեշտությունը՝ օգտագործելով այն գիտության կազմակերպման մեջ։  

Այսպես կարծում են են ԳԱԱ  ինֆորմատիկայի պրոբլեմների ինստիտուտի գիտական տեղեկատվության   վերլուծության և   մոնիտորինգի կենտրոնում։ Հենց այստեղ են օրինակ պարզել հայ գիտնականները ամենաշատը միջազգային հոդվածներ տպում են ֆիզիկայի մասին, ավելի քիչ՝ հումանիտար գիտությունների ։

Մեկ միասնական վերլուծական համակարգ՝ Հայաստանի գիտության մասին տեղեկատվություն ունենալու համար։ Այստեղ ամփոփվելու են   հայ գիտնականների, գիտական կազմակերպությունների, միջազգային հարթակներում նրանց տպագրած հոդվածների ու  նրանց ուղղված  հղումների մասին։ 

Սա լինելու է  վերլուծական գործիք՝  համեմատական հետազոտությունների ու կանխատեսումների համար։

Արդեն տասը տարի է շտեմարանի կազմամբ զբաղվում են ԳԱԱ  ինֆորմատիկայի պրոբլեմների ինստիտուտի գիտական տեղեկատվության   վերլուծության և   մոնիտորինգի կենտրոնում։  Այստեղ մասնագիտական լեզվով՝ գիտաչափությամբ են զբաղվում ։ Ղեկավար Շուշանիկ  Սարգսյան․ «Կենտրոնի հիմնական հետազոտական ուղղվածությունը կոչվում է գիտաչափություն՝ գիտության չափման քանակական մեթոդ։ Այն հիմնված է հրապարակումների թվի, ստացած հղումների վրա։ Միաժամանակ գիտաչափությունը նաև որակական  էլեմենտ է պարունակում։ Երբ գիտնականը աշխատանք է տպագրում, այդ աշխատանքը, եթե հղումներ է ստանում, սա արդեն որակական ցուցանիշ է»։

Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտներում մեզ վստահեցնում են՝  իրենց գիտական հոդվածները դրսում պահանջարկված են։ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի  տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ իրենց բոլոր ուսումնասիրությունները հրապարակում են տեղական ու միջազգային ամսագրերում, այստեղ հատկապես վերջիններն են կարևորում․

«Վերջին տարիներին այդ հրապարակումներն ավելի են կարևորվում, գիտական ամսագրերի ռեյտինգը և ազդեցության գործակիցը բավականին բարձր է։ հայաստանում այդ գործակցով ամսագրեր չկան, սակայն, այդպիսի ամսագրերում կարևոր է հրապարակվելը, քանի որ դրանք լուրջ ձևով գրախոսվում են ու բարձրացնում ռեյտինգը»։

ԳԱԱ  ինֆորմատիկայի պրոբլեմների ինստիտուտի գիտական տեղեկատվության   վերլուծության և   մոնիտորինգի ղեկավար Շուշանիկ  Սարգսյան ը պարզաբանում է ստացած  հղումների վրա է ձևավորվում անհատ գիտնականի ցուցիչը։ Այսպես նաև երկրի գիտական վարկանիշն է ձևավորվում։

Ֆիզիկա–մաթեմատիկական գիտությունների թեկնածու, կենտրոնի խորհրդատու Ալեքսան  Շախատունին ընդգծում է՝  Հայաստանը վերջին երկրներից է, որ սկսել է գիտաչափության անհրաժեշտության մասին հասկանալ։

«Պետք է ոչ միայն կառավարչական մարմիններին, այլ պետք է հենց գիտնականներին, քանի որ այդպես կարողանում են պատկերացնում կազմել , թե աշխարհում ինչ է  կատարվում իրենց ոլորտում»։

Հայկական  գիտական հրապարակումների 0․63 տոկոսն է  տնտեսության  հետ համագործակցության արդյունքում է  հրապարակվել , ասում է  զրուցակիցս  ու ընդգծում է՝  ամենաշատը ֆիզիկայի ոլորտին վերաբերող միջազգային  հրպարակումներն են․

«Դա նաև պայմանավորված է  նրանով, կան միջազգային մեծ ծրագրեր , որտեղ համագործակցող երկրների թիվը մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար է։ Այստեղ հիմնականում ֆիզիկայի ուղղությամբ է  համագործակցությունը, այստեղ ֆիզիկան առաջատար է։

Շուշանիկ Սարգսյանը մեծ  ցանկություն ունի, որպեսզի հատկապես բժշկության ոլորտի հրապարակումների թիվն ավելանա։ Թուրքիայում, օրինակ, այն առաջին տեղում է,  Հայաստանում՝ միջին տեղերում։ Հայաստանում գիտական հոդվածների մեծ մասը ՏՏ, ինժեներական ոլորտի հրապարակումներն են,  ամենաքիչը՝ հումանիտար հասարակական հոդվածները։

Back to top button