ԿարևորՀասարակություն

ՀՀ ԱԳ նախարարությունը հորդորում է խուսափել Չինաստան այցելությունից

ՀՀ ԱԳ նախարարությունը նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ հայտնում է, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի հետ կապված հարցով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և ոլորտի մասնագիտացված մարմինները շարունակաբար հետևում են իրավիճակի զարգացմանը և այս կապակցությամբ կապի մեջ են միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իշխանությունների և այլ գործընկեր երկրների հետ: Իրականացվում է անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում:

Ելնելով կորոնավիրուսի վարակի հետ կապված ներկա իրավիճակից՝ ԱԳ նախարարությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close