ԿարևորՀասարակություն

Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր է դրել

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության այսօր հրավիրած արտահերթ հրատապ նիստը տևեց շուրջ 3 ժամ: Նիստից հետո խմբակցության անդամ Սուրեն Էյրամջյանը հայտնեց, որ քննարկման արդյունքում խմբակցության բոլոր անդամները դատապարտել են իրենց գործընկերոջ՝ Հենրիկ Հարթենյանի արարքը: Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր է դրել:

«Իմ քայլը» խմբակցությունն այս քայլը խստորեն դատապարտել էր՝ նշելով, որ ատելության ցանկացած դրսևորում դատապարտելի է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ կուսակցությունը եւ ՄԻ պաշտպանը դատապարտել են Հենրիկ Հարթենյանի արարքը։ Նա ֆեյսբուքի «story» բաժնում տեղադրել էր Սարա Թովմասյան անունով օգտատիրոջ լուսանկարը և կից գրել՝ «Թովմասյանի աղջկա Ֆեյսբուքյան է, ձեզ տեսնեմ, ժողովուրդ ջան»:

Ցուցադրել ավելի
Back to top button