ԿարևորՀասարակություն

Երևանի քաղաքապետարանը նույնպես միացել է #DollyPartonChallenge-ին

«Մենք նույնպես միանում ենք #DollyPartonChallenge-ին» գրառմամբ Երևանի քաղաքապետարանը միացել է սոցիալական ցանցերում վերջին օրերին մեծ տարածում գտած մարտահրավերին:

Ամերիկյան երգչուհի Դոլլի Փարթոնը 4 տարբեր լուսանկարներից կազմված կոլաժ է հրապարակել սոցիալական ցանցերում, ինչը մեծ իրարանցում է առաջացրել համացանցում՝ նրա երկրպագուների ու նաև հայտնի աստղերի շրջանում: Բոլորը  հետևել են Դոլլիի օրինակին: Համացանցային այս նոր մարտահրավերին արձագանքնել է նաև հայկական մեդիատիրույթը, այն դարձել է նաև սոցիալական ցանցերում զվարճանքի առիթ։

Կոլաժում երգչուհին ընտրել է չորս տարբեր լուսանկար, որոնք հարմար են սոցիալական ցանցերում՝ LinkedIn-ում, Facebook-ում , Instagram-ում , Tinder-ում , հրապարակման համար:

LinkedIn-ում ՝ գործնական կամ աշխատանքային լուսանկար:
Facebook-ում՝ ժամանցից կամ ընտանեկան կյանքից:
Instagram-ում` ֆոտոշարքեր երեկույթների կամ այլ իրադարձությունների մասին:
Tinder-ում՝ անկեղծ ու համարձակ լուսանկարներ՝ առցանց ծանոթությունների և հաղորդակցման համար:

Ցուցադրել ավելի
Back to top button