

ՀՀ ԱԳՆ-ն իր թվիթերյան միկրոբլոգում ցավակցություն է հայտնել Թուրքիային ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։
«Խորապես ցավակցում ենք Էլյազիգում նախօրեին տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի հետևանքով մահացածների ընտանիքներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում և Թուրքիայի վնասված շրջանների վերականգնում»,- ասված է գրառման մեջ:
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 31-ի: Երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև Իսրայելում, Իրաքում և Սիրիայում։ Էպիկենտրոնումստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ: Աշխարհի մի շարք երկրներ Թուրքիային օգնություն են առաջարկել: