ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուսով վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա․ ԱԳՆ

Այս պահի դրությամբ նոր կորոնավիրուսով (2019-nCoV) վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա, հայտնում են ԱԳՆ-ից։

«Հայտում ենք, որ Չինաստսնում ՀՀ դեսպանության կողմից շարունակ քայլեր են ձեռնարկվում Չինաստանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ անմիջական կապ հաստատելու ուղղությամբ։ Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում ներկայումս գտնվող երեք ՀՀ քաղաքացիների հետ։ Այս պահի դրությամբ վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա։

Կոչ ենք անում Չինաստանում բնակվող ՀՀ բոլոր քաղաքացիներին իրենց հեռախոսահամարները և բնակության հասցեները ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային հասցեին` [email protected]՝ անմիջական կապի մեջ լինելու համար»,-նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button