ԿարևորՄշակույթ

Լիբանանահայ ջութակահար Արա Մալիկյանի մասին ֆիլմը լավագույնն է ճանաչվել

Լիբանանահայ հայտնի ջութակահար, կոմպոզիտոր Արա Մալիկյանի կյանքի ու գործունեության մասին  պատմող «Արա Մալիկյան.կյանք՝ լարերի արանքում» ֆիլմը ճանաչվել է լավագույն վավերագրական ֆիլմը հունվարի 25-ին Մալագայում կայացած իսպանական «Գոյա» ամենամյա ազգային կինոմրցանակաբաշխության ընթացքում, հայտում է La Vanguardiaն։ 

Ֆիլմը ներկայացնում է կոմպոզիտորի անձնական կյանքն ու մասնագիտական գործունեությունը։ Երաժշտությունը փրկեց նրա կյանքը։ Նա հեռացավ Բեյրութից 14 տարեկանում։ Այդ ժամանակվանից երաժիշտ ապրել է քոչվորի կյանքով՝ աշխարհում սփռելով իր երաժշտությունը։

Ֆիլմի ռեժիսորը Մալիկյանի կյանքի պատմությունը սկսում է Հայոց ցեղասպանությունից փրկված նրա հայ պապի պատմությունից, ով պատանեկության տարիներին փախնում է Թուքրիայից Հունաստան՝ իր հետ տանելով միայն ջութակը։ Ջութակահարի պապը սկսում է նվագել Լիբանանում հաստատվելուց հետո միայն։

Կես դար անց, Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ, Մալիկյանը նույնպես հեռանում է տանից, եւ այնպես, ինչպես իր պապը, նոր կյանք է սկսում ջութակով ու երաժշտությամբ։ Ի տարբերություն պապիկի, կրտսեր Մալիկյանը երբեք չի դադարում նվագել, եւ երաժշտությունը՝ նոր էջեր բացելով, տանում է նրան դեպի Գերմանիա, Անգլիա, Իսպանիա եւ համաշխարհային բեմեր։

Ստանալով մրցանակը ՝ ռեժիսոր Նատա Մորենոն շնորհակալություն է հայտնել Արա Մալիկյանին, որ «մեծահոգի» է գտնվել ու թույլ տվել պատմել իր պատմությունը։ Իր հերթին, Արա Մալիկյանը շնորհակալություն է հայտնել ռեժիսորին ՝ ֆիլիմի համար իր կյանքից հինգ տարի վատնելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button