ԿարևորՀասարակություն

Փաշինյանը հունվարի 24-ին այցելել է ՀՔԾ` մասնակցելու քրեական գործով քննչական գործողությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախաքննական մարմնի վարույթում քննվող քրեական գործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու համար հունվարի 24-ին այցելել է Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Նախաքննության շահերից ելնելով՝ քրեական գործի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում»,- գրել է Օհանջանյանը:

Հունվարի 15-ին էլ վարչապետ Փաշինյանն այցելել էր ՀՀ քննչական կոմիտե, որտեղ հարցաքննվել էր Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով:

Back to top button