ԿարևորՀասարակություն

Տիգրան Սարգսյանին Ղրղզստանի նախագահը պարգևատրել է «Դանկ» մեդալով

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբբեկովը Եվրասիական տնտեսական խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանին պարգևատրել է «Դանկ» մեդալով։

Ժեենբեկովը բարձր է գնահատել Տիգրան Սարգսյանի գործունեությունը ԵՏՀ նախագահի պաշտոնում։

«Դուք ԵՏՀ-ն գլխավորել եք բարդ ժամանակաշրջանում, և Ձեր շնորհիվ մեր Միությունը անհրաժեշտ հունի մեջ ընկավ ու զարգանում է։ Մեծապես հենց Ձեր ջանքերի շնորհիվ իրականացավ Հայաստանի ու Ղրղզստանի օրինաչափ ինտեգրացիան ԵԱՏՄ կազմի մեջ»,- ասել է Ղրղզստանի նախագահը։

Ղրղզստանում «Դանկ» մեդալով պարգևատրվում են պետական կամ հասարակական ծառայություն մատուցած, գիտատեխնիկական լուրջ ձեռքբերումներ ունեցող գործիչները։

Back to top button