ԿարևորՀասարակություն

Փրկարարները վերսկսել են ռուս զբոսաշրջիկներից բաղկացած արշավախմբի որոնողական աշխատանքը. ԱԻՆ

Հունվարի 25-ին փրկարարները վերսկսել են ռուս զբոսաշրջիկներից բաղկացած արշավախմբի որոնողական աշխատանքը: Ժամը 05:20-ին դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը:

Հունվարի 24-ին, ժամը 08:28-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նշխարք համայնքից 13 կմ արևելք ընկած հատվածում գտնվող արշավախմբին (բաղկացած է Ռուսաստանի Դաշնության 6 քաղաքացուց, որոնցից մեկի ինքնազգացողությունը վատացել է) անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ (թրթուրավոր ամենագնացով):

Ժամը 17:30-ին արշավախմբի ղեկավար Մ.Բորիսենկոյից տեղեկություն էր ստացվել, որ վատ ինքնազգացողություն ունեցող ՌԴ քաղաքացու առողջական վիճակը կայուն է: 

Հաշվի առնելով եղանակային պայմանները, լեռնային կտրտված տեղանքը և ձնահյուսի վտանգը՝ որոնողական աշխատանքները երեկ դադրեցվել էին:

Որոնողական աշխատանքներին ներգրավվել է նաև հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը: Անհրաժեշտության դեպքում նախատեսվում է ներգրավել անօդաչու թռչող սարքեր:

Ցուցադրել ավելի
Back to top button